Դե, բարձրացրեք գլուխներդ

23/11/2008

«Հույս ունենանք, որ փաստահավաք խումբը լույս կսփռի մարտյան իրադարձությունների վրա: Երբեմն դժվար է նման գործերով բացահայտումներ կատարել. չէ՞ որ հազարավոր մարդիկ են մասնակցել: Բայց հույս ունենանք, որ մանրակրկիտ ու շահագրգռված աշխատանքի դեպքում արդյունք կլինի»,- «paporama»-ին ասել է Եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը: Հարցին, թե` ի՞նչ կասեք ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի դիտարկմանը, որ «մարտի

1-2-ի դեպքերով գործերում Հայաստանը Եվրոպական դատարանում պարտություն է կրելու, Ա. Գյուլումյանը պատասխանել է. «Մարդու իրավունքների պաշտպանը կարող է ցանկացած հայտարարություն անել մարդու իրավունքների վերաբերյալ, բայց Եվրոպական դատարանի դատավորը նման իրավունք չունի, որովհետեւ կստացվի, թե ես գործով կանխակալ կարծիք եմ հայտնում»: Նա ձեռնպահ է մնացել առանց գործի նյութերին ծանոթանալու գնահատականներ հնչեցնելուց: Անդրադառնալով Թոմաս Համարբերգի հայտարարությանը, թե` «անկախ դատավարություն չի իրականացվում» «Սարտի 1»-ի գործով, Ա. Գյուլումյանն ասել է. «Դատարանների անկախության հետ կապված՝ մեր երկրում իսկապես խնդիրներ կան… Մենք խնդիրներ ունենք, մեզ պետք չի ջայլամի քաղաքականություն իրականացնել եւ գլուխներս թաղել ավազի մեջ»: