Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները Ադմիրալ Սամվելի քարոզարշավի
ժամանակ 8 գառ են մորթել, սակայն այս ավանդույթը թեկնածուին դուր չի եկել,
ու նա կարգադրել է «վերջ դնել» նման զոհողություններին: «Ես ասել եմ՝
վերջացրեք այդ երեւույթը, որովհետեւ ես դա համարում եմ սխալ: Դհոլ-զուռնա
էլ է եղել, բնակչությունն աղունիկներ էլ է բաց թողել, փահլեւան են
բերել… Ժողովուրդը խավարի մեջ լույս էր տեսնում: Դա բնական է եղել, ոչ
թե իմ շտաբի պետերն են արել: Ասել եմ՝ այդ բանն էլ չանեք, որովհետեւ այդ
երեւույթը շատ է քաղաքականացվել, շահարկվել ցանկացած կուսակցության
հանդիպման ժամանակ»,- մեր թղթակցին ասել է Ադմիրալ Սամվելը: Իսկ ինչ
վերաբերում է այն հարցին, թե 2003թ. ընտրություններում է՞լ են նույն չափով
ընտրակեղծիքներ եղել այդ համայնքում, Ս. Հովսեփյանը պատասխանել է. «Մենք
լեգիտիմ պետություն ենք, ու ոչ մի խախտում մեր մոտ չի եղել»: