Հաճախորդն Իրանում

23/11/2008

Նոյեմբերի 23-24-ը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Սուքիաս Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի եւ բարձրաստիճան այլ անձանց հետ: Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամլո ծառայությունից: