Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին երկու տարի ազատազրկման դատապարտելու վճիռ է կայացրել: Սմբատ Այվազյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրօր. 316 հոդվածի 1-ին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ 235 հոդվածի 4-րդ մասերով` զսպանակավոր մահակ ունենալու համար: