Երեւանի Ոստիկանությունը քր.գործ է հարուցել «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հանս Բոոնին ծեծի ենթարկելու փաստի առթիվ: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտնել է Երեւանի Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը: Հոկտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Բոոնը ուղեղի ցնցումով գտնվում է Սուրբ Գր.Լուսավորիչ հիվանդանոցում: Ըստ նրա, հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին Բոոնը հրաժարվել է գրավոր բացատրություններ տալ՝ պատճառաբանելով, որ ոչինչ չի հիշում: Բոոնը, սակայն, բանավոր հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ըստ Ա. Միրիջանյանի, այդ պահին Բոոնը ալկոհոլի ազդեցության տակ է եղել: