Վախեցրել է Եվրոպային

23/11/2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Եվրոպայում ցանկացած պահի կարող են կրկնվել «բազմաթիվ փոքր վրաստաններ», որպիսին օգոստոսին Ռուսաստանի «ներխուժումն» էր: Այս հայտարարությամբ, ինչպես հաղորդել է իսպանական EFE լրատվական գործակալությունը, Սահակաշվիլին երեքշաբթի օրը Վալենսիայում հանդես է եկել ՆԱՏՕ-ի 54-րդ Խորհրդարանական վեհաժողովում: Վրացական պատվիրակությունը Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին մասնակցում է որպես հյուր եւ դաշինքին անդամակցելու հավանական թեկնածու: Վրաստանի նախագահը նշել է, որ տարածաշրջանում շարունակվում են հրադադարի խախտումները, եւ «այդ ամենը կարող է բերել նոր հակամարտության սանձազերծման»: