Հավաքվելու են

23/11/2008

Նոյեմբերի 28-ին Երեւանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Ծրագրվում է, որ ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ-ի կոալիցիոն ռազմական շինարարության մեխանիզմների կատարելագործման հարցերը: Նախատեսվում է, որ Նախարարների խորհրդի նիստում «ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հակաօդային պաշտպանության վիճակի, զարգացման հեռանկարների եւ ինտեգրացման մասին» զեկուցումով հանդես կգա ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի նախագահ Ա.Զելինը: Ռազմական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի 2010-2014թթ. հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման ու ձեւավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների ցանկը եւ 2009թ. ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքի պլանի նախագիծը: