Զոհեր չկան

23/11/2008

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի պատճառով Հայաստանի հինգ քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ 4 մահացածների թվում հայեր չկան: Այս մասին տեղեկացրել են Հայաստանի Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Տուժածներն այժմ գտնվում են հիվանդանոցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական լրատվամիջոցներին Վրաստանի ԱԳՆ մամլո խոսնակը տեղեկացրել էր, թե մահացածների թվում են Հայաստանի եւ Վրաստանի երկուական քաղաքացիներ: Իսկ Տրապիզոնից Վրաստան եկող ավտոբուսը երեկ առավոտյան բախվել էր սյուներին, եւ տեղում մահացել է չորս ուղեւոր: Պատահարի պատճառով տարբեր վնասվածքներ են ստացել եւս 25 ուղեւորներ: Ավտոբուսը պատկանել է թուրքական «Մահմուդտուր» ընկերությանը: