50,7 մլն եվրո՝ Վրաստանին

23/11/2008

Եվրամիության խորհուրդը նախօրեին հավանություն է տվել օպերատիվ կարգով Վրաստանին 50,7 մլն եվրո գումարի օգնություն տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկությանը՝ կապված «այս տարվա ամռանը ծագած ճգնաժամի հետ»: Այդ մասին հաղորդել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը: Եվրամիության, այսպես կոչված, «ազատ վարկերը», որոնք երկիրը պարտավոր չէ մարել նույն տարում, նախատեսված են «Վրաստանի ներսում վերաբնակված անձանց աջակցելու միջոցառումների ֆինանսավորման» համար. ասված է հաղորդագրության մեջ: Հատկացվող միջոցներից 35,9 մլն եվրոն կօգտագործվի շտապ օգնություն ցուցաբերելու համար: