Չկա նախկին էնտուզիազմը

23/11/2008

«2009թ. պետբյուջեն կարելի է անվանել կայուն զարգացման, որի հիմնական նպատակը 2009-ին երկրի կայուն տնտեսական զարգացումն ապահովելն է»,- երեկ ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով` ԱԺ-ում առաջին փուլով բյուջեի քննարկումներն ավարտելուց հետո այժմ ընդհանրացվում են այն առաջարկները, որոնք հնչեցվել են պատգամավորների կողմից: «2009-ը հեշտ տարի չի լինելու համաշխարհային տնտեսության համար: Մենք պետք է կարողանանք այդ մթնոլորտում պահպանել մեր երկրի կայուն զարգացումը` ապահովելով մակրոտնտեսական կայունություն եւ հստակ առաջընթաց, ունենալ կառավարելի գնաճ»,- ասել է նախարարը: