Բանակցում են

23/11/2008

«Թուրքիան եւ Իրանը բանակցություններ են վարում գազի գնումների հարցի շուրջ»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը Թեհրանում Իրանի նավթի նախարար Ղոլյամհոսեյն Նոզարիի հետ կայացած հանդիպումից հետո: Գյուլերը նշել է, թե Թուրքիան մտադիր է Իրանից գազի ներմուծումը ներկայիս օրական 23 մլն խորանարդ մետրից (տարեկան 8 մլրդ խորանարդ մետր) ավելացնել մինչեւ օրական 27 մլն խորանարդ մետր (10 մլրդ խորանարդ մետր), որի մի մասը կօգտագործվի ներքին սպառման համար, իսկ մյուս մասը կարտահանվի Եվրոպա: