Ռուսական զենք

23/11/2008

«Թուրքիան միջին հեռահարության հակատանկային զենք է գնելու Ռուսաստանից». այդ մասին, ինչպես հաղորդել է թուրքական Worldbulletin լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը: Նախկինում էլ Թուրքիան զենք է գնել Ռուսաստանից. ասել է նախարարը: ՌԴ-ի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում Գյոնուլը նշել է, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը կշարունակվի: