Ֆինանսական ճգնաժամի պատճառով Թուրքիայի բանկային համակարգի 8 հազար ծառայողներ եւ մանրածախ առեւտրի ու ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում զբաղված 3 հազար աշխատողներ ազատվել են աշխատանքից: Թուրքիայի խոշորագույն ֆիրմաների համար մասնագետներ «որսալու» մեջ հմտացած Data Expert ընկերության ղեկավարման խորհրդի նախագահ Հասան Ալթունքայան հայտնել է, որ հիմնականում ազատվել են թուրքական բանկերի մասնաճյուղերում զբաղված ծառայողները: «Գործազրկությունը զանգվածաբար թափանցել է շինարարական ոլորտ եւ, հատկապես, անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություններ: Զբաղվածությունը Թուրքիայում 60-70 տոկոսով նվազել է: Խիստ նվազել է նաեւ Թուրքիայում ներդրումներ կատարել ցանկացող օտարերկրացիների թվաքանակը»,- ասել է Հասան Ալթունքայան: