ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Մեթյու Բրայզային եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը: Ի դեպ, համանախագահները Ս. Սարգսյանին տեղեկացրել են նաեւ ավելի վաղ Բաքվում կայացած հանդիպումների արդյունքների մասին: