Հեռանկարներ է տեսնում

22/11/2008

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներ է տեսնում: «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը միանշանակ հավաստեցին բարձր մակարդակով հանդիպումները շարունակելու իրենց պատրաստակամությունն ու մտադրությունը, ընդ որում` 14 տարվա ընթացքում առաջին անգամ դա արեցին փաստաթղթի տեսքով, որը նրանք ստորագրեցին»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է նա: Լավրովն ընդգծել է, որ դա առաջին անգամ է տեղի ունեցել «հակամարտության թեժ փուլի ավարտման» պահից ի վեր: