Ոչ Սահակաշվիլիի հետ

22/11/2008

«Ռուսաստանը պատրաստ է հարաբերություններ կառուցել Վրաստանի հետ, բայց ոչ Սահակաշվիլիի ներկայիս ռեժիմի հետ»,- նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով ԱՄՆ-ի Միջազգային հարաբերությունների խորհրդում: «Մեր դիրքորոշումն այն է, որ նրանք (Վրաստանի ներկայիս իշխանությունները) հանցագործություն են կատարել: Դա այն կարմիր գիծն է, որը մենք չենք կարող անցնել»,- ասել է Մեդվեդեւը: Նա խոստովանել է, որ Վրաստանի ռազմական ագրեսիային Ռուսաստանի հակահարվածի մասին որոշումը եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչումն իր համար շատ դժվարին է եղել: «Դրանք շատ դժվարին որոշումներ էին»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը: