Նոյեմբերի 25-ից Երեւանում կանցկացվի բրազիլական եւ իսպանական գեղարվեստական ֆիլմերի ցուցադրության շաբաթ: Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ընտրված են տարբեր ժամանակաշրջանի 6 ֆիլմեր, որոնք ցուցադրվելու են Հայաստանում Բրազիլիայի դեսպանատանը. ցուցադրությանը կարող է մասնակցել ցանկացած անձ: Կներկայացվի Բրազիլիայի եւ Իսպանիայի կինոմշակույթը, որպեսզի, ըստ Հ. Սեֆերյանի, հայ ժողովուրդը հնարավորություն ունենա ավելի մոտիկից ծանոթանալու դրանց: Նշենք, որ Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը նախատեսում է անցկացնել բրազիլական մշակույթի շաբաթ. առաջիկայում կհստակեցվի հիմնական ծրագիրը: