Առաջիկա տասը տարում աշխարհում շաքարախտով հիվանդների թիվը կարող է ավելանալ եւ մինչեւ 2030թ. կրկնապատիկ աճել: Նման կանխատեսմամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Կազմակերպության փորձագետների կարծիքով, այս հիվանդության աճի գլխավոր պատճառներն են վատ սնվելը եւ ավելորդ քաշը: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ այսօր աշխարհում կա շաքարախտով հիվանդ ավելի քան 250 միլիոն մարդ, եւ աշխարհում մահերի 5 տոկոսը տեղի է ունենում այս հիվանդության պատճառով: Ընդ որում` հիվանդների 80 տոկոսն ապրում է զարգացող երկրներում: Շաքարախտից, որն ավելի վաղ համարվում էր «մեծահասակների հիվանդություն», այսօր տառապում է մինչեւ 20 տարեկան ավելի քան 800.000 երիտասարդ: