Վիճարկելու են

20/11/2008

Անկախ նրանից, որ «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցում է փաստահավաք խմբի աշխատանքներին, «Ժառանգությունը» Սահմանադրական դատարանում վիճարկելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խմբի օրինականությունը: Երեկ այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: «Ոչ ոք իրավունք չունի կարգադրել իրավաբանական անձ հանդիսացող «Ժառանգությանը», անկախ ինստիտուտ հանդիսացող Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, թե ինչ գործունեություն ծավալել, սահմանել նրանց լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները»,- հավելել է խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: