Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Ստեփանակերտ: Նշենք, որ այցի վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: Հիշեցնենք նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա Ս. Սարգսյանի երկրորդ այցն է Լեռնային Ղարաբաղ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս այցը կապվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների հետ: Ընդ որում, Ս. Սարգսյանը Ստեփանակերտ է մեկնել այն օրը, երբ Բաքվից Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նշենք, որ ԼՂ իշխանությունները անուղղակիորեն իրենց անհամաձայնությունն են հայտնել մոսկովյան հռչակագրի հիմքում դրված «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ: