Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին: Շնորհավորելով տարած փայլուն հաղթանակի առթիվ, Ս. Սարգսյանն ասել է. «Հպարտություն է մեզ համար, որ մեր հայրենակիցներն այլ երկրներում նման բարձունքների են հասնում, եւ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնում աշխարհում»: Աբրահամը պատմել է իր հետագա ծրագրերի մասին` նշելով, որ նպատակ ունի զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարածմամբ: Նա հրավիրել է ՀՀ նախագահին` ներկա գտնվել իր առաջիկա մարտերից մեկին: Ի դեպ, Ա. Աբրահամը որոշել է մոտ ապագայում փոխել իր քաշային կարգը եւ հանդես գալ ավելի ծանր՝ երկրորդ միջին քաշային կարգում: Այս մասին երեկ հայտարարել է Ա. Աբրահամի մենեջեր, «Զաուեռլանդ» ընկերության նախագահ Վիլֆրիդ Զաուեռլանդը: