ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը կարեւոր նշանակություն է տալիս Ադրբեջանի եւ Վրաստանի էներգետիկ համագործակցությանը: «Մենք մեծապես կարեւորում ենք էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ Վրաստանի համագործակցությունը: Ադրբեջանը շատ գազ ունի, իսկ Վրաստանն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, եւ նրանց միջեւ այդ համագործակցությունը ամբողջ փոխադրամիջանցքի հիմքն է, որը կարող է օգնել նաեւ ողջ Եվրոպային՝ դիվերսիֆիկացնելու գազի աղբյուրները»,- նախօրեին հայտարարել է Բրայզան: