Էական ավանդ

19/11/2008

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Վրաստանի կառավարության հետ բանակցություններ է սկսել 2009 թվականին գազի մատակարարումների շուրջ: Այդ մասին հայտնել է ընկերության ներդրումների վարչության պետ Վագիֆ Ալիեւը: «Այդ ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում: Կարծում եմ, որ եկող տարի մենք էական ավանդ կներդնենք Վրաստանի գազամատակարարման գործում»,- հայտարարել է նա:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ծրագրում է նաեւ դեկտեմբերին ավարտել Վրաստանի 30 գազի տնտեսությունների սեփականաշնորհման փաստաթղթերի պատրաստումը: