Արոնյանը` 4-րդ տեղում

19/11/2008

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 180 միավորով առայժմ զբաղեցնում Է 4-րդ տեղը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից հրապարակված «Գրան-պրի» կարգի մրցաշարերի 5 առաջատար շախմատիստների վարկանիշային ցուցակում: Այն ներկայումս 273,3 միավորով գլխավորում է չինացի Վան Յուն, 2-րդ տեղում է ադրբեջանցի Վուգար Գաշիմովը՝ 218,3 միավոր, 3-րդ՝ դարձյալ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Հիշեցնենք, որ Լ.Արոնյանը չի մասնակցել Բաքվում կայացած «Գրան-պրի» կարգի մրցաշարին: