Երեկ Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Ըստ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, դեսպանը հետաքրքրվել է նաեւ մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դատավարության ընթացքի վերաբերյալ։ «Արդարադատության նախարարը ներկայացրել է բոլոր հարցերի պարզաբանումները»,- նշված է հաղորդագրությունում: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե հատկապես քաղբանտարկյալների դատավարությունների մասին ինչ է ասել Մ. Յովանովիչին Գ. Դանիելյանը: