8-րդ անգամ

12/11/2008

Ազգությամբ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նոյեմբերի 8-ին Գերմանիայում կայացած Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IBF-ի միջին՝ մինչեւ 77կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում տեխնիկական նոկաուտով հաղթել է ամերիկացի Ռաուլ Մարկեսին եւ 8-րդ անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մրցամարտի առաջին երկու ռաունդներն անցել են հավասար մրցապայքարում, բայց դրանից հետո Ա.Աբրահամը կտրուկ ակտիվացրել է իր գրոհները, եւ Ռ.Մարկեսը չի կարողացել երկար դիմանալ` ավելի ու ավելի հաճախ ուժեղ հարվածներ բաց թողնելով: Վեցերորդ ռաունդից հետո Ռ.Մարկեսը, ում հոնքը վնասված էր, հրաժարվել է շարունակել մրցամարտը, եւ Ա. Աբրահամը նորից հռչակվել է աշխարհի չեմպիոն: