Կարապի լիճը սառեցնում են

12/11/2008

Արդեն ընթանում են Կարապի լիճը որպես սահադաշտ գործարկելու նախապատրաստական աշխատանքները: Այն վերջնական շահագործման կհանձնվի, երբ օդի ջերմաստիճանը կլինի +8 եւ ցածր: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանի, սահադաշտը հնարավոր կլինի շահագործել դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Նախորդ տարվա համեմատ այս տարի որոշակի նորամուծություններ կկատարվեն: Մասնավորապես` այս տարի կկազմակերպվեն որոշակի շոու ծրագրեր։