2008 թվականի հոկտեմբերի դրությամբ Ադրբեջանի արտաքին փոխառությունները հասել են 2 մլրդ 798,5 միլիոն դոլարի, ինչը կազմում է այդ երկրի համախառն ներքին արդյունքի 6,9 տոկոսը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունը: Տարեսկզբի համեմատությամբ արտաքին պարտքի ծավալն ավելացել է 14,6 տոկոսով: Բնակչության մեկ շնչին ընկնող արտաքին պարտքը Ադրբեջանում կազմում է 324,3 դոլար: