Ձնաբուք Սյունիքում

12/11/2008

Կիրակի երեկոյան Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանագծում` «Զանգեր» կոչվող տարածքում, ձնաբքի հետեւանքով առաջացել են մեծ քանակությամբ ավտոմեքենաների խցանումներ, եւ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: ԱԻՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր մեկնած փրկարարները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ, ավտոճանապարհի երթեւեկելի մասից դուրս է բերվել 10-ից ավելի ավտոմեքենա, կարգավորվել է ճանապարհի բնականոն երթեւեկությունը: Ըստ նույն աղբյուրի, նոյեմբերի 8-ին, ժամը 16։30-ին շմոլ գազից թունավորմամբ Վանաձորի թիվ 2 հիվանդանոց է տեղափոխվել 1986թ. ծնված Գոհար Ներսիսյանը: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար: Իսկ նոյեմբերի 7-ին, ժամը 22։40-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17։30-ի սահմաններում անհայտ առարկայի պայթյունից ստացված վնասվածքներով Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի բնակիչ, 1997թ. ծնված Սեւակ Պետրոսյանը: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծանր կայուն է: