Պուտին, Բրեժնեւ, Լենին

12/11/2008

Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման տվյալների` ռուսաստանցիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ վերջին 100 տարվա ընթացքում ՌԴ բոլոր ղեկավարներից Վլադիմիր Պուտինի օրոք է երկիրն առավել ճիշտ զարգացել: 80 տոկոսի կարծիքով` Նիկոլայ Երկրորդի ժամանակներից ի վեր Պուտինի կառավարման տարիները լավագույն ժամանակաշրջանն են եղել Ռուսաստանի պատմության մեջ: Այն ղեկավարների վարկանիշում, որոնց օրոք երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգացել, երկրորդ տեղը զբաղեցրել է Լեոնիդ Բրեժնեւը (41 տոկոս), իսկ երրորդը` Վլադիմիր Լենինը (33 տոկոս): Ստալինը եւ Նիկոլայ Երկրորդը հավաքել են հավասար թվով ձայներ` 31 տոկոս: Իսկ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը գլխավորել է այն ղեկավարների վարկանիշը, որոնց օրոք Ռուսաստանի զարգացման ուղղությունը ճիշտ չի եղել (64 տոկոս): «Հակավարկանիշի» երկրորդ հորիզոնականը 63 տոկոսով զբաղեցրել է Միխայիլ Գորբաչովը: Դմիտրի Մեդվեդեւի մասին հարցախույզի մասնակիցներին հարց չի տրվել: