«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամագրվելը չի երաշխավորում նրանց անվտանգությունը»,- նման կարծիք է հայտնել ֆինանսիստ Ջորջ Սորոսը: «Այն միտքը, թե ՆԱՏՕ-ին անդամագրվելը երաշխավորում է Ուկրաինայի եւ Վրաստանի անվտանգությունը, հիմարություն է»,- ասել է նա: Ըստ նրա՝ անհնար է պատկերացնել, որ Արեւմուտքը կարող է պատերազմ սկսել՝ պաշտպանելով այդ երկրների տարածքը: Սորոսը վստահ է, որ անվտանգությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ՌԴ-ն կդառնա միջազգային հանրակցության բաղկացուցիչ մասը, որտեղ հարգում են օրենքները: «Մենք պետք է աշխատենք հանուն օրենքների գերակայության ամրապնդման եւ հանուն այն բանի, որ Ռուսաստանը ցանկանա դառնալ այդ գործընթացի բաղկացուցիչ մասը: Դա անվտանգության տանող միակ ճանապարհն է»,- ընդգծել է Սորոսը: