Ջորջ Բուշը Բարաք Օբամայի հետ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական եւ ներքին հիմնախնդիրները նոյեմբերի 10-ին կքննարկի Սպիտակ տանը: Այդ մասին հայտնել են Օբամայի օգնականները: Իր վարչակազմի աշխատակիցների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը Բուշը հայտարարել է, որ ինքը ծրագրում է Օբամայի հետ արծարծել «ընթացիկ քաղաքականության հարցերը՝ սկսած ֆինանսական շուկաների իրադրությունից եւ վերջացրած Իրաքյան պատերազմով»: Բացի այդ, նա հայտնել է, որ Օբամայի հետ հանդիպմանը քննարկելու է իշխանությունը հանձնելու հարցերը: