Երեկ առավոտյան սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցը Թուրքիա: Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահին ուղեկցում է բավական ներկայացուցչական պատվիրակություն: Երեկ Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը դեմ առ դեմ ձեւաչափով, ինչպես նաեւ ընդլայնված կազմով՝ կառավարության անդամների մասնակցությամբ: Այցի արդյունքում կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր: Նշենք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Ալիեւի առաջին այցն է արտերկիր: