Թեհրանի նպատակները կամ Թերի ընկերը կիսով չափ թշնամի է

26/06/2005 Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

Բաքու-Ջեյհան նավթամուղի արդյունավետությունը չի սահմանափակվելու միայն
հետխորհրդային տարածքով: Երբ դեպի Արեւմուտք կհոսի կասպյան նավթը, ԱՄՆ-ը
վերջապես կարող է անցնել Իրանի հետ հաշիվների մաքրման: Մինչ այժմ Թեհրանին
հաջողվում էր բավականին արդյունավետորեն վախեցնել Վաշինգտոնին միջազգային
էներգետիկ կաթվածով՝ այն դեպքում, եթե իրանյան ռեժիմը վտանգի տակ հայտնվի:
Իրանյան զինվորները սաստեցին փակել Պարսից Ծոցի մուտքը` խորտակելով մի
քանի նավթատար նավ: Կասպյան նավթը, իհարկե, չի կարող փոխհատուցել բոլոր
կորուստները, որոնք առաջացան դեպքերի այդպիսի զարգացման հետեւանքով,
սակայն ԱՄՆ-ի կախյալությունը Պարսից Ծոցից կնվազի: ԱՄՆ-ի համար Ադրբեջանը
նախ գազի եւ նավթի հարուստ ռեսուրսներով իրական անշարժ գույք է,
Կենտրոնական Ասիայից ածխաջրածինների ներհոսքի տարանցիկ հարթակ, որը
հնարավորություն կտա Վաշինգտոնին պլանավորել ռազմական եւ քաղաքական
գերիշխանություն ինչպես՝ Կենտրոնական Ասիայի, այնպես էլ՝ Մերձավոր
Արեւելքի երկրներում: Ադրբեջանա-իրանական սահմանի ազդեցիկ չափերն ԱՄՆ-ի
համար ավելի գայթակղիչ են դարձնում իրանական միջուկային ծրագրի շուրջ
բանավեճերը: Այս բոլոր գործոններն ուղղակիորեն դիմակայում են Իրանի
շահերին: Եթե ԱՄՆ-ին հաջողվի Ադրբեջանի միջով քարշ տալ Կասպից ծոցի եւ
Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները դեպի Արեւմուտք, ապա իրանական
կողմին մնում է արեւմտյան շուկայում մրցակցել միայն սեփական
էներգառեսուրսների շնորհիվ: Բայց այդքանը քիչ է: Վաշինգտոնը մտադիր է
պաշարել ցանկացած իրանական նախաձեռնություն՝ արեւմտյան ուղղությամբ,
մայրուղիների ստեղծման հարցում, սեփական ռեսուրսների արտահանման համար,
այսպիսով, Իրանին ամբողջությամբ վտարելով շահութաբեր շուկաներից: ԱՄՆ-ը
եվրոպական սպառողներին ջանում է առաջարկել ադրբեջանական եւ
կենտրոնաասիական նավթ կամ գազ, որպես այլընտրանք իրանական էներգակիրներին:
Իրանը բացահայտ ջանքեր է թափում կասպյան տարածաշրջանում եւ, մասնավորապես,
Ադրբեջանում իր ռազմական եւ քաղաքական ներկայությունն ապահովելու համար:
Այդ ջանքերն ուղղված են ոչ միայն այդ տարածաշրջանում ռազմավարական տարածքի
ստեղծման, քանի Վաշինգտոնն ամբողջ կտորը չի զավթել, այլեւ պոտենցիալ
ամերիկյան ներխուժումն Ադրբեջան անդրադարձնելու համար: Սա կասպյան
տարածաշրջանում հսկողության համար հնարավոր մրցակցության սկիզբն է: 2005
թ. մայիսի 16-ին իրանական մամուլում հայտնվեց հաղորդագրություն՝ Իրանի
պաշտպանության նախարար Ալի Շամհանիի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար
Սաֆար Աբիեւի միջեւ ստորագրված` չհարձակվելու մասին պակտի վերաբերյալ։
Փաստաթղթում կողմերը պայմանավորվեցին թույլ չտալ երրորդ երկրին օգտագործել
Իրանի եւ Ադրբեջանի տարածքները՝ այդ երկրներից որեւէ մեկի վրա հարձակվելու
համար: Թեհրանի նպատակն այս պայմանագրում ակնառու է. հասնել նրան, որ
Բաքուն արգելի ԱՄՆ-ի Զինված ուժերին՝ օգտագործել Իրանի եւ Ադրբեջանի
տարածքն այդ երկրներից որեւէ մեկի վրա հարձակվելու համար: Ապրիլի 12-ին
ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի գաղտնի եւ հանկարծակի այցը
Բաքու, անկասկած, Թեհրանին շփոթության մեջ գցեց: Եթե Պենտագոնի ղեկավարի
այցը Բաքու Թեհրանի համար անսպասելի էր, ապա ԱՄՆ-ի աճող ազդեցությունն
Ադրբեջանի եւ Կասպյան տարածաշրջանի համար` այդպես չէ: ԱՄՆ-ը մի քանի
նպատակ է հետապնդում, եւ Իրանը Վաշինգտոնի գերիշխող խաղացող դառնալու
ձգտումից ավելի է տուժում, քան Կասպյան այլ երկիր: Իրանը, ձգտելով ձեռք
բերել Ադրբեջանի հավատարմությունը, քաղաքական պաշտպանություն առաջարկեց՝
ընդդեմ Հայաստանի՝ Ղարաբաղի հարցում: Սակայն այդ կարգի քաղաքական
օգնությունը բավարար չէր, որպեսզի Բաքվին ստիպեր Ադրբեջանի տարածքում
ամերիկյան ռազմական բազաների տեղաբաշխման՝ Վաշինգտոնին տված
համաձայնությունից հրաժարվել: Իր նպատակին հասնելու համար Իրանին
անհրաժեշտ եղավ ավելի քաղցրացնել Ադրբեջանի հետ գործարքը: Չնայած այդ
համաձայնագրի մանրուքները դեռ հասարակությանը հայտնի չեն, այնուամենայնիվ,
շատ հնարավոր է, որ Իրանը, որպես «վճար» չհարձակվելու պայմանագրի համար,
Ադրբեջանին առաջարկել է ռազմական աջակցություն կամ այլ օգնություն`
Հայաստանի հետ հակամարտության վերսկսման դեպքում: Դեպքերի այսպիսի
շրջադարձը կփչացնի Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ, որը,
Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պաշարված լինելով, գտնվում է այնպիսի
վիճակում, որ հնարավոր չէ կողմնորոշվել գործընկերների ընտրության հարցում,
եւ այժմ Իրանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է: Քանի որ
Ադրբեջանին հայտնի էր, որ Վաշինգտոնը կդժգոհի վերոնշյալ պակտից, ապա միայն
հիմնաքարային ազգային շահերի զիջման փաստը կարող է Բաքվի համար բավարար
գործոն դառնալ: Ադրբեջանում ազդեցության ոլորտների համար Վաշինգտոնի եւ
Թեհրանի միջեւ պայքարը մի քանի ամիս է շարունակվում է: