ԵՄ-ն չի ճանաչում

07/11/2008

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան երեկ հայտարարել է, թե Եվրամիությունն անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից «ուժի դիրքերից քաղաքականությունը» Վրաստանի նկատմամբ եւ չի ճանաչում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչում չի լինի: Դա պարզ է»,- ասել է նա՝ Բրյուսելում պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին: