Եթե կատարի խոստումը

07/11/2008

Իրանի ազդեցիկ քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Համիդ Ռըզա Հաջի Բաբային երեկ շնորհավորել է Բարաք Օբամային ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ եւ երկու երկրների միջեւ երկխոսության հաստատման հույս է հայտնել: «Եթե Օբաման կատարի Իրանի հետ երկխոսություն հաստատելու իր խոստումը, դա Իրանում կթուլացնի արմատականներին, եւ երկրում ոչ ոք այլեւս արմատական ու ծայրահեղական կարգախոսներ չի գնի»,- ասել է Հաջի Բաբային: Նա նաեւ հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ երկխոսության հաստատումը կնպաստի ոչ միայն Իրանի միջուկային հիմնախնդրի, այլեւ տարածաշրջանի անվտանգության հետ կապված այլ հարցերի լուծմանը: