«Ադրբեջանը կշարունակի ռազմավարական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ»,- այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը: «Մեր երկկողմ հարաբերություններում դրական շատ պահեր կան, եւ կցանկանայինք հուսալ, որ դրանց թիվը կշարունակի ավելանալ»,- շնորհավորելով ամերիկյան ժողովրդին կայացած նախագահական ընտրությունների առթիվ՝ հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան: