ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ Բարաք Օբամային հղած շնորհավորական ուղերձում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընդգծել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները պայմանավորված են Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելու` Միացյալ ամերիկյան այսօրվա քաղաքականության շարունակմամբ: «Հույս ունենք, որ ընտրարշավի ժամանակ հնչեցված որոշ թեզիսներ այդպես էլ կմնան որպես ընտրարշավային խնդիրներ»,- մեկնաբանելով ԱՄՆ նախագահին ուղղված իր շնորհավորական ուղերձը` երեկ հայտարարել է Էրդողանը: «Թուրքիայի եւ Ամերիկայի միջեւ հարաբերությունները պայմանավորված են մեր երկրների միջեւ գոյություն ունեցող կապերի ռազմավարական բնույթով, ոչ թե ԱՄՆ վարչակարգերի փոփոխությամբ»,- ասել է Էրդողանը: