Այս տարի տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները 2009թ. հունվարի 1-ից կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` 50 հազար դրամով` համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի: Այդ մասին «Արմենպրեսին» ասել են ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ տարեվերջ կարճ ժամանակ է մնացել, տեխզննություն չանցած տրանսպորտային միջոցների սեփականատերերը հերթերից խուսափելու համար կարող են դիմել մարզերում եւ մայրաքաղաքում գտնվող տեխզննություն իրականացնող համապատասխան կայաններին` հերթագրվելու: Այն տրանսպորտային միջոցը, որն այս տարի տեխզննություն անցել է, հաջորդ տեխզննությունը պետք է անցնի կտրոնում նշված ժամկետում: