Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը շաբաթ օրը կայացած մենամարտի 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Քրիստիան Միխարեսին, թեթեւագույն` 52,1 կիլոգրամ քաշային կարգում դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն բոլոր երեք` IBF, WBC եւ WBA վարկածներով: Հաղթանակի շնորհիվ Դարչինյանը Միխարեսից նվաճեց նաեւ WBC (World Boxing Council) եւ WBA (World Boxing Association) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: