Երեկ լրացել է 7 մեղադրյալների (Ալեքսանդր Արզումանյան, Հակոբ Հակոբյան, Մյասնիկ Մալխասյան, Գրիգոր Ոսկերչյան, Շանթ Հարությունյան, Սուրեն Սիրունյան եւ Սասուն Միքայելյան) մասով քրեական գործի նյութերին ծանոթանալու` Հատուկ քննչական ծառայության սահմանած ժամկետը: Ա. Արզումանյանը, Ս. Միքայելյանը, Մ. Մալխասյանը, Հ. Հակոբյանը, Գ. Ոսկերչյանը, Ս.Սիրունյանն ու նրանց շահերի պաշտպանները բողոք են ներկայացրել գլխավոր դատախազին` քր. գործի նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու վերաբերյալ կայացրած որոշման դեմ: Նրանք պահանջել են, որպեսզի «վարույթն իրականացնող մարմնի կայացրած այդ ոչ իրական եւ իրատեսական որոշումը վերացվի» եւ պաշտպանությանը տրամադրվի հավելյալ մեկ ամիս: «Նույնիսկ լավագույն ցանկության դեպքում պաշտպանական կողմը հնարավորություն չէր կարող ունենալ ծանոթանալու նյութերին»,- ասել է Հ. Հակոբյանի շահերի պաշտպանը: