Պայմանագիրը կա

02/11/2008

«Թուրքիայի հետ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագիրը կա, դրանով նախատեսվում է 4-5 ամիս ժամանակ` հատկապես թուրքական կողմում ենթակայանը վերականգնելու եւ մոտ 3-4 կմ ապամոնտաժված գիծը վերականգնելու համար: Այս աշխատանքներն իրականացնելուց հետո արդեն կսկսվի էլեկտրաէներգիայի առաքումը»,- երեկ ԱԺ-ում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա` այն, ինչ կողմերը պայմանավորվել են կատարել այս ընթացքում` երկուստեք իրականացվում է: «Այսօր որեւէ հիմք չունեմ ասելու, թե պայմանագիրը կարող է ի չիք դառնալ»,- վստահեցրել է նա: