Տարոսը մեզ

02/11/2008

Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին երեկ հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին նշվող «վարդերի հեղափոխության» տարեդարձի կապակցությամբ ներում կշնորհվի հարյուրավոր կալանավորների: «Ես ողջունում եմ այդ որոշումը: Ազատ կարձակվեն այն կալանավորները, ովքեր ծանր հանցագործություններ չեն կատարել, եւ լրացել է նրանց պատժաժամկետի կեսից ավելին»,- ասել է նա: Ըստ վրացի իրավապաշտպանների` «վարդերի հեղափոխությունից» հետո անցած 5 տարում Վրաստանում կալանավորների թիվը 6000-ից հասել է 20.000-ի: