Իրավիճակը կայունանում է

02/11/2008

Լոռու մարզում համաճարակային իրավիճակի կայունացում է դիտվում: Մարզի բուժհիմնարկներ աղիքային վարակիչ հիվանդությամբ երեկ նոր մարդ չի ընդունվել: ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ` երեկ ժամը 16:00-ի դրությամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժօգնություն էր ստանում 25 մարդ: Ալավերդու ԲԿ-ում գտնվող 10 հիվանդից 4-ը երեկ դուրս են գրվել: