Տարոսը մեզ

02/11/2008

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության վարչության, համաձայն նախագահի` ներում է շնորհվել 22, մասամբ ներում` 6 դատապարտյալի: Մերժվել է ներում շնորհել 58 հոգու` հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը: Իսկ ԼՂՀ նախագահի` հոկտեմբերի 27-ի հրամանագրով դադարեցվել են ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն: Նախագահի հրամանագրով` ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Եղիշե Արզումանյանը` ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ: