Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը նոյեմբերի վերջին կայցելի Հայաստան: Նրա օգնականը` Ստեփան Մոնտենարինի հավաստմամբ` Թ.Համարբերգը կուսումնասիրի երկրում իրավիճակը մարտի 1-2-ի դեպքերի քննության առնչությամբ, կարձանագրի «անկախ եւ արժանահավատ հետաքննություն կազմակերպելու ուղղությամբ» փոփոխությունները: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների հանձնակատարի` հուլիսի 13-15-ը Երեւան այցի վերաբերյալ զեկույցի ուսումնասիրությամբ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը Համարբերգին առաջարկել էր կրկին այցելել Հայաստան, եւ դեկտեմբերի 17-ին Փարիզում կայանալիք հավաքի ժամանակ զեկուցել հանձնաժողովին: