Այլեւս սառեցված չէ

02/11/2008

Թուրքիայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունն արդեն սառեցված հակամարտություն չէ, այն «դուրս է բերվել սառցարանից»: Ըստ «Timeturk» թուրքական լրատվական գործակալության, Դավուդօղլուն ելույթ ունենալով ԱՄՆ-ում կազմակերպված խորհրդաժողովներից մեկում, ասել է, որ ներկա փուլում ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է «արիություն եւ ստեղծագործական մոտեցում»: «Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները փոխկախված են, եւ նրանց համատեղ զարգացումը հնարավոր է»,- հայտարարել է նա: