Խոստացել է

02/11/2008

Վրաստանի նորանշանակ վարչապետ Գրիգոլ Մղալոբլիշվիլին հայտարարել է, որ իր գլխավոր խնդիրը լինելու է սոցիալական հիմնախնդիրների լուծումը, մասնավորապես, նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: «Ես գիտեմ՝ որքան կարիքավոր է մեր ժողովուրդը, ուստի իմ գործունեությունն ամբողջովին ուղղված կլինի ամեն օր նոր աշխատատեղեր ստեղծելուն, որպեսզի մեկընդմիշտ կարգավորվի մեր բնակչության զբաղվածության ապահովման հիմնախնդիրը»,- հայտարարել է Գ Մղալոբլիշվիլին: