Ամենագեղեցիկ ու թանկարժեք իրերը

02/11/2008

Միլիոն դոլարանոց նոութբուք

Եթե «Ego Tulip»-ը ձեզ չտպավորեց, ապա ի՞նչ կասեք «Luvaglio» ֆիրմայի այս նոութբուքի մասին։ Այն ունի 17 դյույմանոց էկրան, 128Գբ հիշողություն, «Blue Ray» դիսկովոդ։ Միացման կոճակը երեսարկված է ադամանդներով։ Գնորդի ցանկության դեպքում համակարգիչը կարող է զարդարվել թանկարժեք քարերով, կաշվով կամ թանկարժեք փայտով։ Գինը՝ 1 միլիոն դոլար։

Համակարգիչ «Baroque»

Վերջին ժամանակներս համակարգչային ընկերությունները ներկայացնում են էքսկլյուզիվ մոդելներ, որոնք աչքի են ընկնում ոճային եւ թանկարժեք արտաքին տեսքով։ Սակայն այս համակարգիչն առանձնանում է անգամ վերը նշվածների շարքում։ Կորպուսը պատված է 18 կարատ սպիտակ եւ դեղին ոսկով, զարդարված սապֆիրներով եւ ադամանդներով։ Հեղինակը ոսկեգործ-դիզայներ Լի Չարլզն է։ Սա առաջին անհատական համակարգիչն է, որի արժեքը կազմում է 1 միլիոն դոլար։

Սմարտֆոն «Diamond Crypto»

Անգլիացի դիզայներ Փիթեր Ալուիսոնի ստեղծած այս հեռախոսը համարվում է աշխարհի ամենաթանկ հեռախոսներից մեկը։ Այն ամբողջությամբ պատրաստված է պլատինից եւ զարդարված է 50 ադամանդներով, որոնցից 10-ը՝ շատ հազվագյուտ երկնագույն ադամանդներ։ Տեխնիկական առանձնահատկություններից մեկը կոդավորման հուսալի համակարգն է, որը մեծացնում է անվտանգությունը։ Հեռախոսն աշխատում է Windows CE համակարգով։ Գինը՝ 1.3 միլիոն դոլար։

Ամենաթանկ ֆլեշը

Այսօր ֆլեշները, կարելի է ասել, կոպեկներ արժեն: Սակայն Adamant ընկերության կողմից ստեղծված 16գիգաբայթ հիշողությամբ այս ֆլեշն արժե 5.650 դոլար: Այն ընդելուզված է 3 ադամանդներով եւ ոսկեջրված է: Արտադրվել է այսպիսի 50 ֆլեշ: Հետաքրքիր է, ի՞նչ արժե այն ինֆորմացիան, որը պահվելու է այդքան թանկ ֆլեշի հիշողության մեջ:

176.000 դոլար արժողությամբ iPhone` զարդարված ադամանդներով

Ավստրիացի դիզայներ եւ ոսկերիչ Peter Aloisson-ը հայտնի է իր ծայրահեղությամբ: Երբ նա հանձն առավ կատարելագործելու iPhone-ը, բոլորն ինչ-որ ցնցող ու ապշեցուցիչ բան էին ակնկալում: iPhone-ի հիման վրա ստեղծված նրա մոդելը կոչվում է Princess Plus: Դրա վրա տեղադրված են 318 ադամանդներ, իսկ շրջանակը սպիտակ ոսկուց է: Այն արժե 176.400 դոլար: Եթե սա ձեզ համար թանկ է, ապա կա ավելի էժան հեռախոս` 66.150 դոլարով. այս մոդելը նույնպես ադամանդազարդ է, բայց առանց ոսկու:

Իսկ եթե դուք պատրաստ չեք նման գին վճարելու, բայց ադամանդազարդ iPhone եք ուզում, ավելի լավ է դիմեք դիզայներ Alexander Amosu-ին. նրա iPhone-ն արժե ընդամենը 41.000 դոլար եւ նույնպես զարդարված է ադամանդներով:

Թանկարժեք պայուսակ

Այս պայուսակի մասին նախկինում էլ խոսվել է։ Այն պատրաստված է պլատինից եւ զարդարված է ադամանդի փոշով։ Հնարել է դիզայներ Գինզա Տանական։ Որքան էլ զարմանալի լինի, այն ավելի թանկ արժե, քան Bugatti Veyron-ը՝ 1.63 միլիոն դոլար։

Remy Martin կոնյակի բացառիկ սերիան` «Լուի XIII-ի սեւ մարգարիտը», արժե 8000 դոլար: Վերսալում այս կոնյակով հյուրասիրել են Ելիզավետա II-ին, երբ նա 1957թ. ժամանել էր Ֆրանսիա, նաեւ Ուինսթոն Չերչիլին, որը 1951թ. տոնում էր ընտրություններում իր հաղթանակը: Թերեւս հենց այս հաջողությունների համար էլ ընկերությունը որոշել է կոնյակի այս սերիան արտադրել:

«Լուի XIII-ի սեւ մարգարիտը» կոնյակի քանակությունը սահմանափակ է` 786 շիշ: Այս քանակությունն է տեղավորվում Լյուդովիկոս XIII-ի ժամանակների tiercon հատուկ կաղնե տակառի մեջ, որտեղ 40-100 տարի պահվում է այս հրաշք կոնյակի սպիրտը:

Կոնյակի շիշը պատրաստված է բյուրեղապակուց, որն այնպես է հղկված, որ հիշեցնում է կարմիր երկաթաքար: Նուրբ դիզայնն ամբողջացնում են պլատինե շուշանները: Յուրաքանչյուր շիշն ունի անհատական համար, եւ այն կարելի է գնել միայն հրավիրատոմսով: Նրանք, ում բախտ է վիճակվել հայտնվելու ընտրյալների ցուցակում, հատուկ կոդ են ստանում, որի օգնությամբ նրանք կարող են մուտք գործել «Լուի XIII-ի սեւ մարգարիտի» ինտերնետային կայք:

2008 Mercedes-Benz McLaren SLR MANSORY

Գինը՝ $ 1.000.000

2008 թվականին այս մեքենայից արտադրվել եւ վաճառվել է ընդամենը 1 հատ։ Նախագծման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել անհատական դիզայնին եւ գերազանց աէրոդինամիկ հատկություններին։ Օգտագործվել են ունիկալ ոսկեգույն ներկանյութ եւ կարբոնե դետալներ։ «Mercedes Mansory»-ն սպորտային ֆունկցիոնալ հնարավորությունների եւ շքեղության հիանալի համադրություն է։ Ինտերիերի համար օգտագործվել են ամենաորակյալ եւ թանկարժեք նյութերը։

Տեխնիկական ցուցանիշներ՝ Շարժիչը՝ V-աձեւ, 8 մխոցային, 5.6 լիտր
Շարժիչի հզորությունը՝ 690 ձիաուժ
Պտտող մոմենտը՝ 880 Նմ
100կմ/ժ արագությանը հասնում է 3 վայրկյանում
Առավելագույն արագությունը՝ 340կմ/ժ

Ամենաթանկարժեք խաղալիք ավտոմեքենան

Նյու Յորքի խաղալիքների միջազգային ցուցահանդեսում American International Toy Fair ընկերությունը ներկայացրել է Hot Wheels-ի արտադրած խաղալիք ավտոմեքենան, որն արժե 140.000 դոլար: Այն պատրաստված է սպիտակ ոսկուց եւ զարդարված է ադամանդներով: Ցուցահանդեսին խաղալիքը ներկայացրել է Ջեսիկա Սիմփսոնի նախկին ամուսին, երգիչ Նիկ Լաշեն:

Ստրադիվարիուսի ջութակը վաճառվել է 1,2 մլն դոլարով

«Christie՚s» տանը ապրիլի 4-ին կայացած աճուրդում վաճառվել է Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը: Ակնկալվում էր, որ մեծանուն վարպետի կողմից 1700 թվականին պատրաստված «The Penny» անվանմամբ ջութակը կվաճառվի 1,5 մլն դոլարով, սակայն անծանոթ գնորդը երաժշտական գործիքը ձեռք է բերել 1, 273 մլն դոլարով: Ջութակի նախկին տերը` Բարբարա Փեննին, ով գնել էր գործիքն անցած տարի, առաջին կինն է, ով ընդգրկվել է Թագավորական սիմֆոնիկ նվագախմբի լարային խմբում: Բ.Փեննին նաեւ ունեցել է մենահամերգներ եւ նվագել է կամերային մի քանի նվագախմբերում:

Երաժշտական գործիքի գնի առումով համաշխարհային ռեկորդը Ստրադիվարիուսի մեկ այլ` «The Hammer» ջութակինն է, որը պատրաստվել էր 1729 թվականին: «Christie՚s» աճուրդում 2006-ին այն վաճառվել է 3,54 մլն դոլարով:

Ամենաթանկարժեք սեդանը

DiMora MotorCar (DMC)-ն վերջերս ներկայացրեց աշխարհի ամենաշքեղ եւ թանկարժեք սպորտային սեդանը: Գինը` 2 մլն դոլար: Ավտոմեքենայի առջեւի լուսարձակները կարող են աշխատել իբրեւ տեսապրոյեկտոր, բաժակակալները տաքացուցիչով են, իսկ հետեւի նստատեղին մերսող սարք է տեղադրված: Բացի այդ, մեքենան կարողանում է փոխել գույնը` ցուրտ եղանակին՝ սեւից մինչեւ կապույտ, իսկ շոգին` սպիտակ: Ինժեներական մտքի այդ հրաշքի կապոտի տակ 16 մխոցանի ալյումինե շարժիչ է` 1200 ձիաուժ հզորությամբ: Մեքենան հատուկ համակարգ ունի, որը հետեւում է վարորդի վիճակին եւ կարգավորում ավտոմեքենայի կառավարումը, եթե վարորդը հոգնած է:

Bugatti Veyron 16.4

Այս մեքենան ոչ միայն ամենաարագն է, այլեւ շատ գեղեցիկ տեսք ունի։ 404կմ/ժ արագություն զարգացնող այս մեքենան ժամանակին ամենաթանկն էր. այն արժեր 1.25 միլիոն դոլար։ 1001 ձիաուժ հզորությամբ շարժիչի շնորհիվ մեքենան 100կմ/ժ արագությանը հասնում է ընդամենը 2.5 վայրկյանում։