ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ասել է, որ մինչեւ փաստահավաք խմբի ստեղծման մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը, այլ պայմանավորվածություն է եղել ԵԽ-ի հետ. «Պայմանավորված էր, պետք է համամասնորեն 1/3-րդը Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված լիներ այնտեղ, 1/3-ը՝ իմ կողմից, եւ 1/3-րդը պետք է լինեին Եվրախորհրդի փորձագետները»: Նա նաեւ ասել է, թե ինքը փաստահավաք խմբի ստեղծման վերաբերյալ բավական երկար խոսել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ. «Նրա մտքում բոլորովին ուրիշ բան էր: Այս հանձնաժողովը պետք է փոխարիներ այսօրվա խորհրդարանական հանձնաժողովին: Մենք դժվարություն տեսած մարդ ենք: Եթե մենք որեւէ հնարավորություն կտեսնենք` ինչ-որ օգտակար գործ կատարելու` կկատարենք»: Լ. Տեր-Պետրոսյանը, սակայն, չի բացառել, որ փաստահավաք խմբում կունենա իր ներկայացուցիչը: «Երեւի մասնակցենք փաստահավաք խմբի աշխատանքներին»,- ասել է նա: